տուն Լուրեր Անհաս ծնված երեխաների միջազգային օրը «Ս­լավ­մեդում» (տեսանյութ)

Անհաս ծնված երեխաների միջազգային օրը «Ս­լավ­մեդում» (տեսանյութ)

163
0

Նոյեմբերի 17-ը անհաս ծնված երեխաների միջազգային օրն է: Այսօր «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնն իր փոքրիկ այցելուների համար իսկական տոն էր կազմակերպել: Փուչիկներ ու բազմաթիվ անակնկալ նվերներ բոլոր փոքրիկների ու ծնողների համար, ովքեր իրենց հղիության ամբողջ ընթացքում եղել են «Սլավմեդի» պրոֆեսիոնալ մասնագետների հսկողության ներքո և ծննդաբերել են այստեղ:

Բժշկական կենտրոնի մանկաբույժների պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման  արդյունքում բազմաթիվ անհաս նորածիններ արագ վերականգնվում են և շարունակում ինքնուրույն ապրել լիարժեք կյանքով: Վաղաժամ ծնված երեխաներին խնամելու և մանկական մահացության թիվը կրճատելու նպատակով «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնում ներդրվել են նորածինների խնամքի համար նախատեսված ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնելու նորածինների մոտ հաճախ հանդիպող լուրջ բարդությունները:

Ինչպես իր խոսքում նշեց «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանը, համապատասխան նորագույն սարքավորումներով իրենց հագեցվածությունը թույլ է տալիս ապահովել անհաս նորածինների լիարժեք խնամքի համար անհրաժեշտ պայմաններ նույնիսկ ամենաբարդ դեպքերի ժամանակ:

«Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանն էլ ընդգծեց, որ հավատարիմ մնալով բժշկական կենտրոնի որդեգրած սկզբունքին, իրենց բժիշկները փորձում են սեփական ուժերով լուծել անհաս նորածինների խնդիրները, եթե իհարկե չի պահանջվում խիստ նեղ մասնագիտացված բուժօգնություն:

«Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնում ծննդաբերած կանայք շատ գոհ են կենտրոնի տրամադրած ծառայություններից և պայմաններից: Նրանք նշում են բժիշկների հոգատարության, մարդկային ջերմ վերաբերմունքի ու պրոֆեսիոնալիզմի մասին: Եվ պատահական չէ, որ այստեղ մեկ անգամ ծննդաբերած կինը իր հաջորդ երեխային նույնպես լույս աշխարհ է բերում «Սլավմեդում»:

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ