Մենք փոքր ՀԷԿ-երի զարգացումը ընդունում ենք որպես տնտեսության գերակա ճյուղ, սակայն դրանց ազդեցությունը մենք հետագայում կտեսնենք, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:
«Երբ որ այդ տարածքների բուսականությունն ու կենդանական աշխարհը, միկրոկլիման լուրջ փոփոխության ենթարկվի, այդ ժամանակ նոր, հնարավոր է Արարատյան դաշտի արտեզյան ջրերի նման հիշեն, որ 2010թ. մարդիկ ասել են: Այդ դեպքի մասով էլ, երբ 2012 թ. եղավ ներկայացումը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ասաց, թե՝ ժամանակին պետք է զուշացնեիք, որ նման խնդիր կա: Այսինքն` ժամանակին պետք է ասեինք, որ բոլորին հայտնի ջրառից երկու անգամ շատ ջրառ է կատարվում»:
Բնապահպանը հիշեցնում է, որ խնդրի մասին իրենք բարձրաձայնել են 2010թվականից, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել: Նրա խոսքով` պետական պաշտոնյաներն անհանգստացան միայն այն ժամանակ, երբ տեսան, որ իրենց ձկնաբուծարանների ջուրն է վերջանում: