տուն Քաղաքական Միջազգային Angry Birds խաղը ստեղծած ընկերությունը հերքել է ԱՄՆ հատուկ ծառայություններին օգտատերերի տվյալները...

Angry Birds խաղը ստեղծած ընկերությունը հերքել է ԱՄՆ հատուկ ծառայություններին օգտատերերի տվյալները փոխանցելու լուրը

121
0

Rovio_AB

Նախօրեին մամուլում հայտնվել էր տեղեկություն, որի համաձայն` հավելվածներ վաճառող ընկերությունները օգտատերերի անձնական տեղեկությունները փոխանցում են նաև հատուկ ծառայություններին: Rovio ընկերությունը, որն արտադրում է աշխարհում հայտնի Angry Birds խաղերը, տարածել է հայտարարություն, որում հերքել է, որ իրենց ընկերությունը համագործակցում է ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության կամ նմանատիպ այլ կազմակերպությունների հետ:

Էդվարդ Սնոուդենի կողմից տարածված փաստաթղթում նշվում էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները համագործակցել են Angry Birds-ի ստեղծողների հետ` տվյալներ ստանալու համար:

Սակայն ֆիննական ընկերությունում նշում են, որ նման տվյալներ կարող են փոխանցվել գովազդային գործակալությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Rovio ընկերությունը: Ներկայում քննարկվում է նման համագործակցությունը վերանայելու հարցը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here