Rovio ընկերությունը, որը մշակում է Angry Birds համակարգչային հայտնի խաղը, հայտարարել է, որ Angry Birds Go! նոր խաղում թռչունները կնստեն մեքենաների ղեկին։ Խաղը կթողարկվի այս տարվա դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք Brand Licensing Expo ցուցահանդեսի ժամանակ։
Հայտնի է, որ Rovio ընկերությունը փորձում է զարգացնել իր բրենդը։ Սեպտեմբեր ամսին թողարկվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի թեմայով Angry Birds Star Wars II խաղը, իսկ օրեր անց հայտարարվել է «Ջղային թռչուններ» թեմայով մուլտֆիլմի նկարահանման մասին։