տուն Լուրեր Անգլիայի հավաքականի ավագ Ռունիի շքեղ դղյակը փորձել են կողոպտել (լուսանկար)

Անգլիայի հավաքականի ավագ Ռունիի շքեղ դղյակը փորձել են կողոպտել (լուսանկար)

107
0

1859637

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ուեյն Ռունիի դղյակը փորձել են կողոպտել այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը մասնակցել է իր նախկին ակումբի հետ բարեգործական խաղին, հայտնում է Korrespondent-ը:

Գողերը փորձել են ներխուժել ֆուտբոլիստի շքեղ դղյակը, սակայն աշխատել է ազդանշանային համակարգը, ինչից հետո նրանց ծրագրերը տապալվել են: Դեպքի վայր են միանգամից ժամանել ոստիկանության երեք ավտոմեքենա, շներով ոստիկաններ և ուղղաթիռ:

Կողոպուտի փորձ իրականացրած բոլոր անձինք հայտնաբերվել են և ձերբակալվել:

1470390952