Իրավիճակի փոփոխություն երկրում տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Այս հանարահավաքների ընթացքում մի քանի խնդիրներ և մի քանի մեսիջներ ստացավ հասարակությունը: Նախ առաջինըˋ 2 հանրահավաքները ցույց տվեցին, որ որևէ առաջարկություն, որևէ ակնարկ, որևէ վերլուծություն չի եղել իշխանության կողմից: Երկու հանրահավաքները ցույց տվեցին, որ ոչ իշխանական ուժերի կողմից հայտարարված օրակարգը, գործողությունները մինչ այժմ համաձայանությամբ են ընկալվել հասարակության կողմից: Հանրահավաքից հանրահավաք միանալու են եռյակի կողմից բարձրացրած հարցերին: Կարևորն այն է, որ այն ուժերը, ովքեր այս գործըթնացը սկսել են, վստահություն ունեն հասարակության մոտ: Իշանությունը սպառել է իրեն, և բոլորը համաձայն են, որ պետք է երկրում ձևավորվեն նոր իշխանություններ, պետք է գնալ նոր փոփոխությունների»,- ասաց Մարգարյանը:
Նա նշում է, որ այն գործընթացը, որ խորհրդարանում իրականցնում էին քաղաքական ուժերը՝ այսօր վերափոխվում և դառնում է համաժողովրդական շարժում:
«Առաջնայինը մեզ համար շտաբների ձևավորումն է, որոնք ունեն ընտրություններ անցկացնելու համար դերակատարում: Մենք նաև փոփոխություններ ենք պահանջում ընտրական օրենսգրքում: Անձնավորված պայքար ոչ մեկ չի մղում, մենք մղում ենք պայքար հանուն համակարգի փոփոխության, հանուն խնդիրների լուծման»,-ասաց Մարգարյանը: