«Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, այն փոխանակելու դեպքում քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության»,-ֆեյսբուքյան իր էջում փոփոխության մասին տեղեկացնում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Նա հիշեցնում է, որ նախկինում անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն:
Բիչախչյանի խոսքով, նույնկերպ անձը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության, եթե կորցրել է անձնագիրը և ցանկանում է ստանալ նորը։