տուն Լուրեր Անձանց բերման ենթարկելն ամենևին կապ չունի հագուստի գույնի հետ

Անձանց բերման ենթարկելն ամենևին կապ չունի հագուստի գույնի հետ

113
0

Նրանք, ովքեր կփորձեն ինքնահաստատվել, կարժանանան ոստիկանության շատ կոշտ, օրենքի սահմաններում հակահարվածին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Կարծում եմ՝ վերջին շրջանում ոստիկանությունը գերազանց է կատարում իր պարտականությունները», — ասաց Օսիպյանը։

Անդրադառնալով «Ադեկվատ» խմբի և«ՎԵՏՕ» շարժման սևազգեստ ցուցարարներին բերման ենթարկելուն՝ ոստիկանապետն ասաց, որ նշված անձանց բերման ենթարկելն ամենևին կապ չունի հագուստի գույնի հետ։

«Ոստիկանությունն առաջնորդվում է բացառապես օրենքներով։ Ինչ էլ արել ենք, արել ենք օրենքի սահմաններում։ Եթե մենք հանցանք կատարած անձին բերման ենք ենթարկում բաժին, դա նշանակում է՝ որևէ մեկին բերման չպե՞տք է ենթարկենք։ Ո՛չ, բերման ենք ենթարկել և բերման ենք ենթարկելու բոլոր նրանց, ովքեր փորձելու են Հայաստանի Հանրապետությունում կարգը խախտել», — շեշտեց ոստիկանապետը։