Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը կարծում է, որ Android օպերացիոն համակարգն ավելի անվտանգ է, քանի Apple-ի iPhone-ների համար մշակված համակարգը։ Այս մասին Շմիդտը ասել է Gartner Symposium/ITxpo ցուցահանդեսի ժամանակ։
Նրան հարցրել են, թե՝ շատերը բողոքում են, որ Android-ն անվնաս չէ, ինչին ի պատասխան Շմիդտը հավաստիացրել է․ «Անվնաս չէ՞։ Այն ավելի անվնաս է, քան iPhone-ը», — չբերելով այլ փաստարկներ։ Google-ի ղեկավարը հավելել է, որ աշխարհում Android համակարգով սարքեր օգտագործում են մոտ մեկ միլիարդ մարդ, և համակարգն անցնում է լուրջ թեստավորում։ Այս մասին հաղորդում է ZDNet-ը։