տուն Լուրեր Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն է ստեղծում

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն է ստեղծում

118
0

«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը դարձել է «Հայաստանի կառուցողական կուսակցություն», որն էլ պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Այսօր կուսակցության առաջին համագումարն էր: «Ոտքի, Հայաստան»-ի համակարգող Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ կուսակցության վարչությունը որպես ՀԿԿ-ի ղեկավար առաջադրելու է իր թեկնածությունը:

Նա նաև հայտնեց, որ իրենց կուսակցությունը լինելու է Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողքին: 

Անդրիաս Ղուկասյանը ներկայացրեց կուսակցության ծրագրային դրույթները: «Սոցիալական-քաղաքական համակարգը պետք է հենված լինի  ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա»,- ասաց Ղուկասյանը: