Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի վիրահատությունը հաջող է անցել: 31-րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր: Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել և Կարապետյանն իրեն լավ է զգում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը:
Անդրանիկ Կարապետյանը 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: