Իսպանական Marca-ի հաղորդմամբ՝ իտալացի մարզիչ Կառլո Անչելոտին երեք տարվա պայմանագիր կստորագրի գերմանական «Բավարիայի» հետ:
Հիշեցնենք, որ ներկայում «Բավարիայի» մարզիչն է Պեպ Գվարդիոլան, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:
Ըստ շրջանառվող լուրերի, Գվարդիոլան աշխատանքի կանցնի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Մանչեսթեր Սիթիում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անչելոտիի ծառայություններով հետաքրքրված է նաև Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»: