տուն Լուրեր Անցավ, բայց կտրուկ. Արայիկ Հարությունյանը՝ գիտնականների դժգոհության մասին

Անցավ, բայց կտրուկ. Արայիկ Հարությունյանը՝ գիտնականների դժգոհության մասին

130
0

Կառավարության նիստից հետո  լրագրողները կրթության եւ գիտության նախարարի  պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին հարցրին գիտնականների  դժգոհության մասին:

Նրանք, հիշեցնենք, այսօր կառավարության շենքի առջեւ էին, պահանջում էին վերանայել գիտության նկատմամբ վարվող քաղաքականությունը:

Նախարարի պաշտոնակատարը համաձայնեց՝ այո՛, պետք է վերանայել քաղաքականությունը, սակայն ապօրինի ոչինչ չի արվում: «Կիրակի օրը պետք է հանդիպել երիտասարդ գիտնականների հետ: Փորձում ենք բարեփոխումներն անել անցավ, բայց կտրուկ գործողություններ կլինեն»,- ասաց պարոն Հարությունյանը: