տուն Լուրեր Անցած տարի էն մի տղեն էլ Սևանի ջուրը խմավ, թունավորվավ, հերոսի կոչում...

Անցած տարի էն մի տղեն էլ Սևանի ջուրը խմավ, թունավորվավ, հերոսի կոչում ստացավ

121
0

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին Սևանա լճի վիճակի մասին հարց ուղղեց։

«Հիմա դուք ասում եք, եթե բարձրացնենք Սևանի մակարդակը, կանաչ շերտը կվերանա, բայց այնտեղ կան տեղեր, որ մինչև 30 կմ խորությամբ կա էտ շերտը։ Պլյուս դրան, անցած տարի նույն դեպքը եղել ա, արվել ա՞ փորձաքննություն, որ պարզվի՝ ինչի՞ հետևանքով է եղել։ Անցած տարի էն մի տղեն էլ ջուրը խմավ, թունավորվավ, հերոսի կոչում ստացավ»,- հետաքրքրվեց նա։

Միքայելյանը կարծիք հայտնեց, որ ջրի մակարդակի բարձրացմամբ հարցը չի լուծվի՝ խնդիրը կապելով տարածքը չմաքրելու և անտառատունկ չանելու հետ։

Գրիգորյանն արձագանքեց, որ բարձրացումն այս պարագայում կազդի ջրի որակի վրա։ Այսինքն, ջրի սառը շերտը չի թողնի, որ բուսականություն աճի, և լիճը ճահճային վիճակի գա։

Նախարարը համամիտ էր Միքայելյանի հետ, որ անտառտնկում պետք է իրականացվի։