տուն Լուրեր Անցած մեկ օրում արձանագրվել է սպանության եւ ավազակային հարձակման 1-ական դեպք

Անցած մեկ օրում արձանագրվել է սպանության եւ ավազակային հարձակման 1-ական դեպք

124
0

vostikanutyunԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության եւ ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպքից բացահայտվել է 23-ը: Բացահայտվել է գողության` 6, խարդախության` 5, յուրացման եւ զենք-զինամթերքի առգրավման 1-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 եւ գողության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: