տուն Լուրեր Անցանք առաջ. Ռոբերտ Ամիրխանյանի արձագանքը՝ «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանի ցանկությանը

Անցանք առաջ. Ռոբերտ Ամիրխանյանի արձագանքը՝ «Սասնա ծռերից» Աշոտ Պետրոսյանի ցանկությանը

161
0

robert

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը, որը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, արդեն երկրորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել. նա ցանկանում է, որ իրեն այցելեն կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը:

Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ մտավորականների կողմից այս պահին դեռ արձագանք չկա:

«Պետք է զանգեն, ասեն, երևի նրանց (նկատի ունի Տիգրան Մանսուրյանին եւ Ռոբերտ Ամիրխանյանին-խմբ.) արդեն հայտնել են»,- Araratnews.am-ին ասաց Աշոտ Պետրոսյանի պաշտպանը:

Մեր հարցին` տեղյա՞կ է, թե ինչու է իր պաշտպանյալը հենց Մանսուրյանի եւ Ամիրխանյանի հետ հանդիպելու ցանկություն հայտնել, Պապիկյանն ասաց՝ տեղյակ է, սակայն մանրամասներ չի կարող հաղորդել՝ հնարավոր հանդիպմանը չվնասելու համար:

Մենք փորձեցինք զրուցել նաեւ կոմպոզիտորների հետ՝ հասկանալու համար` պատրաստվո՞ւմ են արդյոք այցելել  «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը մեր հարցը լսելուն պես ասաց` անցանք առաջ, ապա անջատեց հեռախոսը: Ինչ վերաբերում է Տիգրան Մանսուրյանին, ապա նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ  Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Շողիկ Գալստյան