տուն Լուրեր Անբարեխիղճ մրցակցությո՞ւն, թե՞ ոճային նմանություն (լուսանկար)

Անբարեխիղճ մրցակցությո՞ւն, թե՞ ոճային նմանություն (լուսանկար)

120
0

10735829_589310324529361_941714010_n

Վերջերս սոցիալական ցանցերում տարածում գտած հեղինակային իրավունքին վերաբերվող վեճը բավական հետաքրքրական է, և որոշ մասնագետրների կարծիքով` կարող է նախադեպ դառնալ ստեղծագործական ոլորտում գործունեություն ծավալած ընկերությունների համար:

Բանն այն է, որ Marog Marketing ընկերությունը հանրային սննդի ոլորտում հանդես եկող մի ընկերության պատվերով մշակել է բրենդային ոճ, որը շատ նման է մոտ մեկ տարի առաջ Backbone Branding-ի կողմից հրատարակված մեկ այլ ըկերության բրենդային ոճին: Ընդ որում` երկու պատվիրատուներն էլ հանդես են գալիս նույն հանրային սննդի շուկայում, և ունեն գրեթե նույն թիրախային խումբը: Marog Marketing-ի ներկայացուցիչները պնդում են` երկու պատվերներն էլ կատարված են «chalkboard» ոճով, որն էլ նմանության պատճառ է հանդիսանում: Սակայն Backbone Branding-ի տեսակետից` խախտվել է ՀՀ Մրցակցության մասին օրենքի 12 հոդվածի 7 կետը, որը հստակ նշում է ,որ ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում՝ գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը համարվում են տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելու միտում:

Մեր հարցումը ցույց տվեց, որ հարցվածների 80 տոկոսն, իրոք, դժվարանում է տարբերակել երկու աշխատանքները: Գրեթե նույն արդյունքը ցույց տվեց Backbone Branding-ի կողմից սոցցանցում իրականացված հարցումը, որը, սակայն, հեռացվեց Marog Marketing-ի տնօրենի պահանջով:

Հատկանշական է այն փաստը, որ դիզայներների մակարդակով քննարկումը նույն սոցցանցում կիսեց արտահայտվողներին գրեթե հավասար խմբերի: Իրավաբաններն էլ իրենց հերթին կարծում են` դիզայներների մասնագիտական կարծիքն այս հարցում զիջելու է հանրության լայն շերտերի տեսակետին, եթե խոսքը գնա դատական կարգով հարցը հարթելուն, քանի որ օրենքը հստակ հղում է անում «շփոթություն առաջացնող նմանության» պայմանին, քանի դեռ վերջնական սպառողը հենց հանրությունն է:

Երկու կողմերի դիրքորոշումը ներկայացնելու համար araratnews.am-ի լրագրողը զրուցել է վերջիներիս հետ:

 Թեմայի շուրջ զրուցեցինք  Backbone Branding-ի ստեղծագործող խմբի ղեկավար Ստեփան Ազարյանի հետ:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:

-Իրավիճակն, անշուշտ, շատ տհաճ է, ես միշտ կողմնակից եմ եղել խնդիրներն ավելի կառուցողական մթնոլորտում լուծել, սակայն, կարծում եմ՝ խնդիրը հասունացած է Հայաստանում: Մեր հասարակությունը՝ մասնավորապես մասնագիտական նեղ շրջանակները պետք է անցնեն այս էվոլյուցիայի փուլը: Մենք չենք կարող և չպետք է մրցենք Չինաստանի կամ Հնդկաստանի հետ՝ շեշտը դնելով քանակի վրա՝ զոհաբերելով որակը: Մենք կկարողանանք ազգովի հաջողության հասնել միայն մեզ ստիպեն ստեղծել, իսկ ստեղծագործական մտքի լավագույն խթաններից մեկն է մտավոր սեփականության պաշտպանությունը:

Նիկատի ունեք գրագողության դեմ պայքա՞րը:

-Այդ թվում՝ դա: Չնայած մեր դեպքում չեմ կարծում՝ գրագողություն է տեղի ունեցել, ամեն դեպքում, նման եզրակացություն անելու համար որևէ պատճառ չունեմ: Խոսքն, իմ կարծիքով, ինչ-որ թյուրիմացության մասին է: Սա պետք է նախադեպ լինի որպիսի ապագայում բոլորս ավելի զգոն լինենք և ավելի պրոֆեսիոնալ մոտենանք, այսպես կոչված, «research»-ին: Գործ անելուց առաջ շուկան ուսումնասիրել է պետք, և եթե նմանատիպ նախագծեր կան, պետք է զերծ մնալ շփոթմունք առաջացնող նմանություններից: Կարծում եմ՝ոչ թե գրագողություն է տեղիու նեցել, այլ թերի կատարված «research»:

-Դուք նշեցիք, որ փորձել եք կառուցողական լինել, սա ակնարկ է այն մասին, որ Marog Marketing-ը հրաժարվե՞լ է ձերառաջարկած  «հաշտարար դիզայների» թեկնածությունից:

— Marog-ը չի հրաժարվել, մենք ենք հրաժարվել, քանի որ իրենց միակ թեկնածուն, ըստ մեզ, չէր կարող անկողմնակալ լինել: Այս ամբողջ վեճը տեղափոխվեց Ֆեյսբուք, որովհետև այդ անձը դեռ բանակցությունների ընթացքում սկսեց Ֆեյսբուքով տարածել պոստեր, որոնք միտված էին կանխավ արդարեցնել ոճային նմանությունները: Սա էր պատճառը, որ վեճը հրապարակային դարձավ, ի՞նչպես պիտի մենք համաձայնեինք այդ թեկնածուի հետ: Մենք մեր հերթին առաջարկել ենք ոչ թե մեկ, այլ 3-4 թեկնածու, որոնց հետ, ի դեպ, գործնական կապ չունեինք, սակայն մեր առաջարկը անպատասխան մնաց:

-Ֆեյսբուքյան գրառումներից պարզ դաձավ, որ կողմերը ցանկանում են դատական կարգով հարթել խնդիրները:

-Քանի որ բրենդի սեփականատերը այլևս մենք չենք, այդ որոշումը մենք իրավասու չենք ընդունել: Ամեն դեպքում, մենք ամեն ինչ արել ենք և մինչ օրս հորդորում ենք մեր պատվիրատուին՝շարունակել փորձել հարցը լուծել առանց դատարան դիմելու: Որքանով տեղյակ եմ, բրենդի սեփականատերը դեռ չի որոշել՝ կոնկրետ ո՞ւմ է պետք պատասխանատվության ենթարկել, Marog-ին, թե՞ իրենց պատվիրատուին: Այստեղ իրավական նրբություններ կան, որոնց ես չեմ տիրապետում: Կարծում եմ՝ նրանք կսպասեն մինչև այդ սնունդի կետը բացվի և գոնե մի քանի ամիս աշխատի, շրջանառություն ունենա: Ամենդ եպքում, այս հարցն իմ դաշտից դուրս է:

-Ի՞նչ կարգի վնասի մասին է խոսքը:

-Ես դժվարանում եմ պատասխանել ֆինանսական կամիրավական տեսանկյունից: Ըստ իս վնասն այդքան էլ մեծ չէ. Մեր բրենդն արդեն իսկ համաշխարային ճանաչում է ստացել ֆեստիվալներին մասն ակցելուց հետո: Բազմաթիվ մասնագիտական «outlet»-ներ անդրադարձել են մեր նախագծին: Որքանով տեղյակ եմսեփկանատիրոջը դիմել են բազմաթիվ երկրներից՝ Ամերիկայից, Պորտուգալիայից, Չեխիայից, Լեհաստանից, Մալ ասիայից, Կորեայից…

 

Marog Marketing-ի տնօրեն Մագդա Մարկոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց` իրենց կողմից առաջարկ է եղել հարցը քննարկել և հասկանալ՝ ինչն է խնդիրը, բայց  երկխոսությունը չի ստացվել:

-Հարցում ենք անցկացրել և պարզ է դարձել` 10 հոգուց 8-ը չի տարբերում այդ երկու աշխատանքները, ի՞նչ եք կարծում սա երկու կողմի համար էլ վնաս  չի՞:

-Շատ նման են, որովհետև նույն ոճի մեջ են, ոչ ոք չի ասում` նման չեն: Բայց իրականում շատ տարբեր են, որովհետև իլուստրացիաներ են, ոչ մի նման մասնիկ չկա: Մենք երբևէ չենք ասել` դա մերն է և մենք ենք հորինել, նույնը չի ասում նաև «GAWATT»-ը, բայց այնպես է ցույց տալիս, որ մենք իրենցից ենք վերցրել, այնինչ մենք խորությամբ  տեղյակ էլ չենք` ինչ իլուստրացիաներ են իրենք անում:

-«GAWATT»-ի հետ ևս խոսել ենք, իրենք ասացին` առաջարկել են երեք դիզայներներ գնահատեն, Դուք մեկին մերժել եք, ինչո՞ւ:

-Ի սկզբանե մենք ենք իրենց առաջարկել հանդիպել, այդամբողջը գրավոր կա: Դիզայների առաջինը մենք ենք առաջարկել` ասելով, որ տվյալ դիզայներին ճանաչում ենք, վստահում են իր անկողմնակալ կարծիքին: Իրենք ասացին` անձնական վերաբերմունքի պատճառով չեն ուզում այդ մարդը լինի, մենք էլ նշեցինք, որ ուրիշ մարդ չենք կարող առաջարկել: Մենք նույնիսկ մի քանի դիզայների ենք առաջարկել, իրենք ասացին` թող լինի մեկը, որի շուրջ երկու կողմն էլ համակարծիք կլինի, բայց քանի որ կոնֆլիկտ կա, յուրաքանչյուր կոմղ իր դիզայներին կառաջարկի և ոչ մի համաձայնություն չի լինի. իրենք իրենց շրջապատից են առաջարկում, մենք` մեր, եթե քննարկում է լինելու, պետք է անկողմնակալ դիզայներներ մասնակից լինեն:

Իսկ մինչ Դուք կպատրաստեիք  ձերը, «GAWATT»-իաշխատանքը տեսե՞լ եք:

-Ո´չ, ոչ մի տեղ չեմ տեսել:

-Խնդրի լուծումը ո՞նց եք տեսնում:

-Փաստն այն է՝ այդ խոսակցությունը պետք է խաղաղ կերպով լուծվեր, սկսվեց հանրային քննարկում, իսկ դա կարծես թե նշանակում էր՝ վերջ, այլևս երկխոսություն չի լինի: Մենք տարբեր մասնագետների կարծիքներ ենք լսելու պարզել, որ ոչ իրենք, ոչ մենք իրավունք չունենք ասելու՝ դա մեր ստեղծած ոճն է: «GAWATT»-ի սեփականատերը մի քանի անգամ նշել է դատական գործընթաց սկսելու մասին, իսկ մենք ասել ենք՝ կդիմավորենք իրենց դատարանում, բայց եթե գտնեն՝ դեռ կարելի է խաղաղ ճանապարհով հարցը լուծել, ապա մենք կրկին պատրաստ ենք լսելու:

Որպես փաստ արձանագրենք նաև՝ նման խնդիր է առաջացել նաև Հայաստանում գործող երկու խոշոր հեռահաղոդակցող ընկերությունների՝ Օրանժի և ԱրմենՏելի միջև: Արդյունքում ԱրմենՏելը տուգանվեց 20 միլիոն դրամի չափով: Եվս մեկ դեպք գրանցվել է սպառողական շուկայում հայտնված «Molpe» ապրանքանիշն արտադրող «ԳԳԳ Մանուկյան» ընկերության նկատմամբ, որի արտադրանքի փաթեթավորումը շփոթությանա ստիճան նման էր միջազգայնորեն ճանաչված «Molped» ապրանքանիշին, նշենք, որ «ԳԳԳ Մանուկյան» ընկերությունը տուգանվեց 500 000 դրամի չափով:

Թե այս դեպքում խնդիրն ինչ լուծում կստանա ու առկա՞ է այստեղ անբարեխիղճ մրցակցություն, կերևա ժամանակի ընթացքում:

777 copy

 

219