Armtimes.com-ը գրում է.
Մետրերով ձգվող ոսկորների, մեծ ու փոքր գանգերի, առանձնացված ծնոտների ու ատամների բլուրներ, կիսափուլ ու հրդեհված շենքեր, ջարդուփշուր եղած գույք, ագռավների խմբեր ու քար լռություն: Այսպիսին է Գյումրու բաց անասնագերեզմանոցը, որը գտնվում է նախկին մսի կոմբինատի տարածքում:
Այս պատկերը մսի կոմբինատի լավագույն տարիների հուշերն են: Բաց երկնքի տակ, առանց հատուկ առանձնացված տարածքի ու ծածկի կոմբինատում սպանդի ենթարկված անասունների ոսկորներն ու մնացորդներն ուղղակիորեն նետվել են բաց դաշտ, մնացել, հոտել են, հիմա արդեն քայքայվում են:
Կենդանաբան Անահիտ Գրիգորյանն այս օրերին տարբեր մասնագիտական գրականություններ է ուսումնասիրել, համացանցում հնարավոր բոլոր տարբերակներով որոնել է, որ պարզ դառնա, թե աշխարհում է՞լ որտեղ կա Գյումրու բաց անասնագերեզմանոցից: «Ոչ մի տեղ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը: «Սա անփութության, անպատասխանատվության հետևանք է: Սարսափելի բան է: Էկոլոգիական աղետ է, պարզապես մեր աչքից հեռու է գտնվել: Աշխարհում նման բան չկա, ոչ մի տեղ: Սա աշխարհում երեւի եզակի դեպք է, որովհետեւ ոչ մի տեղ ոսկորը նման թափոնների տեսքով չի լինում, եթե չեն մշակում որպես պարարտանյութ, դրանք անպայման թաղում են»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում