տուն Լուրեր Ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանելու, պրծավ. Սամվել Ալեքսանյանն, այնուամենայնիվ, խոսեց (տեսանյութ)

Ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանելու, պրծավ. Սամվել Ալեքսանյանն, այնուամենայնիվ, խոսեց (տեսանյութ)

100
0

sam

Այսօր Եռաբլուրում էր նաև Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողների հետ զրույցում ասաց՝ «Անկախությունը շատ լավ բան է», ասաց՝ «Շնորհավորում եմ»:

Այնուհետև հրաժարվեց այլ հարցերի պատասխանել. «Ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանելու, պրծավ», «Լիքը  մարդ կա, ինչ եք ուզում ինձնից, թողեք հանգիստ կանգնեմ»:

Հարցին, թե՝ ԱՄՆ դեսպանատունը մերժե՞լ է իրեն վիզա տրամադրել, Սամվել Ալեքսանյանն ասաց, որ չի դիմել դեսպանատուն:

«Ես չեմ դիմել իրենց, ինչքան դիմել եմ՝ հերիք է», — նշեց պատգամավորը՝ հավելելով, թե չի հիշում քանի անգամ է դիմել ԱՄՆ դեսպանատուն:

Գործարարը տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում է ուղղաթիռ պետք է ձեռք բերել հիվանդանոցի համար: Մանրամասները տեսանյութում.

Տեսանյութը՝ 1in.am