Երեկ՝ հունիսի 19-ին տեղի է ունեցել հաղորդավարուհի, Եվրատեսիլում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի պսակադրությունը։
Հաղորդավարուհին ամուսնացել է «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, Ծիրանի մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյաննի հետ, ով ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի թոռն է:
Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում, իսկ խնջույքն անցկացրել են «Դալան» արվեստի սրահում: