Հայաստանի Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ։
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիս ամսվա վերջին, որի մասին հանդես կգա հայտարարությամբ», — տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից: