տուն Քաղաքական Միջազգային Amnesty International-ը հրապարակել է ամենաշատ մահապատիժներ կիրառող երկրների ցանկը

Amnesty International-ը հրապարակել է ամենաշատ մահապատիժներ կիրառող երկրների ցանկը

127
0

death-row_2387168b

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նախապատրաստել է զեկույց, որում հրապարակել է այն երկրների ցանկը, ուր ամենաշատն են իրականացվել մահապատիժները։

Ըստ այդմ, առաջատարը Չինաստանն է, սակայն իրավապաշտպանները չեն կարողանում հրապարակել հստակ թիվը։

Առաջատարների թվում են Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն։ 2014 թվականին 22 երկրներում իրականացվել է 607 հոգու մահապատիժ, ինչը 22 տոկոսով պակաս է, քան 2013 թվականին էր։

Հատկանշական է, որ 1995 թվականին մահապատիժ կիրառող երկրների ցանկում կար 41 անվանում, ներկայում նման երկրների թիվը հասնում է 22-ի։