Բրիտանացի հաքեր Ջունաիդ Հուսեյնը, ով Իսլամական պետության համակիր է, կասկածվում է ԱՄՆ զինված ուժերի օգտահաշիվները կոտրելու մեջ: Այս մասին գրում է The Mirror օրաթերթը:
Բիրմինգհեմի 21-ամյա բնակիչը 2 տարի առաջ փախել է Սիրիա`բանտից գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո: 2012 թվականին վերջինիս ձերբակալել էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի անձնական առցանց տվյալների գողության և հրապարակման համար:
Աղբյուրի հավաստմամբ՝ Հուսեյնը ԻՊ ամենաբարձր որակավորում ունեցող համակարգչային մասնագետն է:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա Թվիթերի իր միկրոբլոգում տեղադրել է ԱՄՆ-ի հասցեին ծայրահեղական կոչեր պարունակող բազմաթիվ հաղորդագրություններ:
Հաքերը առցանց տիրույթում հանդես է գալիս Աբու Հուսեյն ալ-Բրիտանի ծածկանվամբ:
Հիշեցնենք, որ, ավելի վաղ, հաղորդագրություն էր տարածվել այն մասին, թե «Կիբերխալիֆաթ» հաքերային խմբավորոււմը փորձել է ներխուժել ԱՄՆ զինված ուժերի տեղեկատվական համակարգ, սակայն հաջողության չի հասել: