տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում վերացվել է նույնասեռականներից դոնորական արյուն վերցնելու արգելքը

ԱՄՆ-ում վերացվել է նույնասեռականներից դոնորական արյուն վերցնելու արգելքը

124
0

125644.p

ԱՄՆ-ում սննդի և դեղամիջոցների վերահսկողության վարչությունը դեկտեմբերի 23-ին որոշում է կայացրել չեղյալ հայտարարել սեռական փոքրամասնութոյւնները ներկայացնողների արյունը որպես դոնորական օգտագործելու արգելքը: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Այս արգելքը սահմանվել էր 1983 թվականին այն բանից հետո, երբ ակտիվ տարածվում էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: նույնասեռականները համարվում էին ամենառիսկային գոտում գտնվող խումբը: ԼԳԲՏ համայնքի  ներկայացուցիչները երկար տարիներ աշխատում էին այս արգելքը վերացնելու ուղղությամբ` այն որակելով աննախադեպ խտրականություն, որի ակունքները գտնվում են Քարե դարում:

«Սա մեծ հաղթանակ է նույնասեռականների իրավունքների պաշտպանության հարցում: Մենք հետևում ենք թողնում արխաիկ մտածելակերպն առ այն, որ յուրաքանչյուր նույնասեռական վարակի պոտենցիալ կրող է», — ասել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Գլեն Քոենը: