ԱՄՆ-ի Դելավերի նահանգի արդյունաբերական գոտում ուղղաթիռ է կործանվել. հաղորդում է Associated Press գործակալությունը։
Հաղորդվում է, որ ընկնելուց հետո ուղղաթիռը հրկիզվել է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այն բժշկական ուղղաթիռ է եղել։
Պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Ուղղաթիռում միայն օդաչուն է եղել։ Դեռ հայտնի չեն օդաչուի անունը և վթարի պատճառները։