ԱՄՆ-ի Տեխասի և Լուիզիանայի նահանգներում «Հարվի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի. հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 39 զոհի մասին:
Տեխասում Հյուսթոն քաղաքն ամբողջովին կաթվածահար է եղել. դիահերձարաններում քաոս է տիրում, ջրհեղեղի պատճառով սգո ծառայությունները չեն գործում:
ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են տուժածներին պետական աջակցություն տրամադրել՝ 530 միլիոն դոլարի չափով:
Վերջին 12 տարիների ընթացքում «Հարվի» արևադարձային փոթորիկն ամենակործանիչն էր ԱՄՆ-ում: