ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և իր ընտանիքի անդամների անվտանգության համար օրական ավելի քան 1 միլիոն դոլար է ծախսվում. հայտնում է CNN-ը:
Այն օրը, երբ Թրամփը կտեղափոխվի ԱՄՆ-ի նախագահի նստավայր՝ Սպիտակ տուն, ծախսերը չեն նվազի:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՄՆ-ի նոր առաջին տիկին Մելանյա Թրամփը և իր որդին՝ Բարոնը, Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո չեն տեղափոխվի Սպիտակ տուն: