Ամերիկյան Տեխաս նահանգի Գարլենդ քաղաքում, ուր ցուցադրվում էին Մուհամադ մարգարեի թեմայով ծաղրանկարներ, տեղի է ունեցել փոխհրաձգություն: NBC հեռուստաալիքը տեղեկացնում է, որ սպանվել են կրակ բացած երկու չարագործները, վիրավորվել է ցուցասրահի անվտանգության ծառայության աշխատակիցը:
Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ ցուցասրահից տարհանվել է 75 մարդ: Երկու ավտոբուսներով այցելուները դուրս են բերվել անվտանգ վայր: Հաղորդվում է, որ միջադեպի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է տարօրինակ մեքենա: Ներկայում դրանով զբաղվում է սակրավոր ռոբոտը: