ԱՄՆ-ում ավերիչ «Մեթյու» փոթորկի հետևանքով զոհվել է 27 մարդ. հայտնում է ABC News հեռուստաալիքը: Ավելի վաղ հայտարարվել էր 21 զոհի և 1,3 միլիոն մարդկանց մասին, ովքեր մնացել էին առանց էլեկտրաէներգիայի:
Զոհերը գրանցվել են Հյուսիսային Կարոլինա, Ֆլորիդա, Ջորջիա, Հարավային Կարոլինա և Վիրջինիա նահանգներում: