ԱՄՆ-ի ավելի քան 300 մահմեդական առաջնորդներ բաց նամակ են գրել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում պահանջել են գործողություններ ձեռնարկել իսլամական կրոնական փոքրամասնությունների պաշտպանության համար, ինչպես նաև աշխատանքից հեռացնել այն պաշտոնյաներին, ովքեր հրապարակավ իրենց հակամահմեդական հայտարարություններ են թույլ տալիս. հաղորդում է Express-ը:
Մահմեդական առաջնորդները մեղադրել են Թրամփի որոշ դաշնակիցներին՝ առանց անուններ նշելու, մահմեդականներին հավասարաչափ իրավունքներ չտալու համար: