տուն Լուրեր ԱՄՆ-ում լույս է տեսել Քըրք Քըրքորյանի մասին գիրքը

ԱՄՆ-ում լույս է տեսել Քըրք Քըրքորյանի մասին գիրքը

157
0

ԱՄՆ-ում լույս է տեսել ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանի կյանքի մասին գիրքը. գրքի վերնագիրն է «Խաղացողը» (The Gambler). հայտնում է ամերիկյան The Los Angeles Times թերթը:

Գրքի հեղինակը թերթի լրագրող Ուիլյամ Ռեմփելն է:

Քըրքորյանի բոլոր բարեգործական ծրագրերի կենտրոնում իր պատմական հայրենիքն էր՝ Հայաստանը: Հենց Հայաստանում Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրման նպատակով 1989-ին ստեղծվեց Լինսի հիմնադրամը, որի անվանումը Քըրք Քըրքորյանի Լինդա եւ Թրեյսի դուստրերի անունների համադրությունն է:

Աղքատ ընտանիքում ծնված Քըրքորյանը մանկության տարիներից թերթեր էր վաճառում եւ հպարտանում էր, որ 9 տարեկանից ընտանիք եկամուտ է բերել: Երիտասարդ տարիներին լինելով բռնցքամարտիկ` Քըրքորյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օդաչու է դառնում: Պատերազմն ավարտվում է, իսկ Քըրքորյանը որոշում օդաչուի գործը բիզնես դարձնել եւ մասնավոր օդանավով Լաս Վեգաս է տանում խաղատների սիրահարներին, իսկ 1969-ին ձեռք բերում առաջին սեփական խաղատունը:

Քըրք Քըրքորյանի ունեցվածքը կազմում էր 4 միլիարդ դոլար, սակայն կարեւորագույն ժառանգությունը ոչ թե շքեղ խաղատներն են, այլ հարյուրավոր մարդկանց կյանքերը, որոնք Հայաստանի համար ծանր տարիներին ողջ են մնացել հենց Քըրքորյանի տրամադրած օգնության շնորհիվ: