տուն Լուրեր ԱՄՆ-ում կայացել է Screen Actors Guild Awards մրցանակաբաշխությունը

ԱՄՆ-ում կայացել է Screen Actors Guild Awards մրցանակաբաշխությունը

123
0

Բրիտանացի ռեժիսոր Մարտին Մաքդոնայի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակին է արժանացել «Լավագույն դերասանական կազմ» գլխավոր անվանակարգում:

Այդ միավորման պարգեւների հանձնման 24-րդ ամենամյա արարողությունը, որի մեջ մտնում են կինոյի եւ հեռուստատեսության շուրջ 165 հազար արտիստներ, հունվարի 21-ին կայացել Է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Այն հեռարձակել են TBS եւ TNT հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ժապավենն ավելի վաղ «Ոսկե գլոբուս» մրցանակն Է նվաճել «Լավագույն դրամատիկական ֆիլմ», «Դրամատիկական ֆիլմի լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան» եւ «Լավագույն սցենար» անվանակարգերում: Գլխավոր անվանակարգում հաղթանակի Էին հավակնում նաեւ «Հեռո՛ւ ինձանից», «Լեդի Բյորդ», «Սերը հիվանդություն Է», «Մադբաունդ» ֆերման» ֆիլմերը:

Գիլդիան գլխավոր դերերի լավագույն կատարողներ Է ճանաչել բրիտանացի Հարի Օլդմանին եւ ամերիկուհի Ֆրենսիս Մաքդորմանդին: Օլդմանը Ուինսթոն Չերչիլին մարմնավորել Է «Մթին ժամանակներ» ժապավենում: Լավագույն դերասանի կոչմանը հավակնում Էին նաեւ Թիմոթի Շալամեն, որը խաղացել Է «Ինձ կոչիր իմ անունով» ժապավենում, Ջեյմս Ֆրանկոն («Վայ արարիչը»), Դենիել Վաշինգթոնը («Ռոման Իսրայել, «Esq.») եւ Դենիել Կալուան («Հեռո՛ւ ինձանից): Մաքդորմանդը գլխավոր դերն Է խաղացել «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին. Միսսուրի» ֆիլմում: Այդ անվանակարգում հաղթանակի Էին հավակնում նաեւ Ջուդի Դենչը («Վիկտորիան եւ Աբդուլը»), Սալլի Հոքինսը («Ջրի ձեւը»), Մարգո Ռոբին («Թոնյան ընդդեմ բոլորի»), Սիրշա Ռոնանը («Լեդի Բյորդ»):

Երկրորդ պլանի լավագույն դերակատարներն են ճանաչվել ամերիկացի դերասաններ Սեմ Ռոքուելը եւ Էլիսոն Ջեննին: Ռոքուելը խաղացել Է «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսսուրի» կինոնկարում, իսկ Ջեննին՝ «Թոնյան ընդդեմ բոլորի» կատակերգությունում: