ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել թույլատրել հնդկացիներին աճեցնել և վաճառել մարիխուանա իրենց հողատարածություններում՝ համաձայն այն նահանգների օրենքներին, ուր թույլատրված է մարիխուանայի վաճառքը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի արդարադատության նախարությանը։
Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ նման քայլը թույլ կտա ստեղծել բիզնեսի նոր տեսակ հնդկացիների արգելոցներում։
Միաժամանակ նշվում է, որ որոշ ցեղեր կողմ են արտահայտվել այն նախաձեռնությանը, իսկ որոշները՝ ոչ։