տուն Լուրեր ԱՄՆ-ում գուցե արտակարգ ռեժիմ լինի. Թրամփ

ԱՄՆ-ում գուցե արտակարգ ռեժիմ լինի. Թրամփ

142
0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է Կոնգրեսում բյուջեի ընդունման խնդրի հետ կապված երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել:

Թրամփը  նաև հայտնել է, որ արտակարգ ռեժիմ մտցնելու համար իրեն հարկավոր է կոնգրեսի համաձայնությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ից Միացյալ Նահանգների կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքները, քանի որ  Կոնգրեսում դեմոկրատները հրաժարվել էին ընդունել բյուջեի նախագիծը, որով Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար 5 մլրդ դոլար է նախատեսվում: