տուն Լուրեր ԱՄՆ-ում ավելի քան 5 հազար ավիաչվերթ է հետաձգվել

ԱՄՆ-ում ավելի քան 5 հազար ավիաչվերթ է հետաձգվել

91
0

1034250209

ԱՄՆ-ի արևելյան հատվածում ուժեղ ձյունամրրիկի հետևանքով հետաձգվել է ավելի քան 5 հազար ավիաչվերթ. Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է FlightAware ավիացիոն լրատվակայքը:

Նյու Յորքի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հնարավորության դեպքում ավտոմեքենա չվարել, քանի դեռ ձյունամաքրման աշխատանքները չեն ավարտվել: Էլեկտրաէներգիական ընկերությունները պատրաստվում են հնարավոր անջատումներին` էլեկտրահաղորդման լարերի հետ կապված խնդիրների հետևանքով: