տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում ատոմակայանի խափանման հետևանքով շուրջ 750 լիտր ռադիոակտիվ ջուր է արտահոսել

ԱՄՆ-ում ատոմակայանի խափանման հետևանքով շուրջ 750 լիտր ռադիոակտիվ ջուր է արտահոսել

90
0

10714693_359705394185571_890780829_n
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում Աթենս քաղաքի հարևանութամբ գտնվող Browns Ferry ատոմակայանից արտահոսք հետևանքով 370-750 լիտր ռադիոակտիվ ջուր է թափվել մոտակա գետը: Այս մասին հաղորդում է կայանի օպերատոր TVA ընկերությունը:

Դրա պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ գետը լցված ջրում ռադիոակտիվ տրիտիում է պարունակվել: TVA-ից մանրամասնել են, որ արտահոսքն արագորեն վերացվել է և որևէ վտանգ չի ներկայացնում տեղական բնակչության համար: Այն տեղի է ունեցել, ենթադրաբար, ատոմակայանի կափույրներից մեկի խափանման հետևանքով:

Միաժամանակ, ընկերությունում ընդունել են, որ գետ թափված ռադիոակտիվ նյութերի պարունակությունը գերազանցել է բոլոր թույլատրելի նորմաները:

TVA-ի փորձագետները Browns Ferry-ի շրջանում մի շարք ստուգումներ է իրականացրել՝ չհայտնաբերելով, սակայն, ռադիոակտիվ վարակման որևէ հետք: