ԱՄՆ-ում աննախադեպ ցտերի և ձյան պատճառով զոհվել է առնվազն 10 մարդ։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Վերջին երկու զոհերն արձանագրվել են Բաֆալոյում. մարդիկ մահացել են ցրտահարությունից։
Տարբեր շրջաններում տեղացել է մինչև 2 մետր ձյուն։ Նյու Յորք նահանգում մարդիկ մի քանի օր է չեն կարողանում դուրս գալ տանից։ Ձյան մեջ թաղվել է շուրջ 150 ավտոմեքենա, այդ թվում՝ վոլեյբոլի կանանց թիմինը։ Վարորդները ստիպված են ավելի քան 30 ժամ օգնության սպասել։