ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի որդուն՝ Հանթերին, դուրս են թողել ամերիկյան բանակի պահեստայինների թվից թմրանյութեր օգտագործելու համար։ Այս մասին հաղորդում է ABC-ն՝ նշելով, որ որոշումը կայացվել է դեռևս փետրվար ամսին։
«ԱՄՆ ռազմածովային ուժերում իմ ծառայությունը մեծ պատիվ էր, ես շատ եմ ցավում, որ իմ գործողությունները հանգեցրել են պաշտոնանկության։ Հարգում եմ հրամանատարության որոշումը», — ասվում է 44-ամյա Հանթերի հայտարարության մեջ։
2013 թվականի մայիսի 7-ին սկսվել էր գործընթաց, որով Հանթերը պետք է հայտնվեր բանակի պահեստում։ Սակայն ավելի ուշ անցկացված թմրանյութի թեստը դրական արյունք է տվել։