տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ պետքարտուղարությանը հետաքրքիր է Ադրբեջանի երիտասարդությունը

ԱՄՆ պետքարտուղարությանը հետաքրքիր է Ադրբեջանի երիտասարդությունը

117
0

maxresdefault

Այսօր Բաքու է ժամանում ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Էնդրյու Ռեյբենսը, ով պատասխանատու է երիտասարդության հարցերի համար։ Այս մասին հաղորդում է NG.ru-ն։

Նշվում է, որ Ռեյբենսը պատրաստվում է մասնակցել Ադրբեջանի երիտասարդության նախարարության կողմից կազմակերպվող Երիտասարդության հարցերով գլոբալ համաժողովին։ Սակայն, Բաքվում կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հետաքրքրված է Բաքվի համաժողվի ոչ միայն ակադեմիական կողմով։

Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ պետքարտուղարությունը, հավանաբար, փորձում է պարզել երիտասարդության տրամադրությունների իրական վիճակը։ Մանավանդ, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն ակտիվ աջակցում է  Ադրբեջանի երիտասարդական ընդդիմադիր շարժմանը, քանի որ գործող քաղաքական ուժերն ի վիճակի չեն ընդդիմանալ գործող ռեժիմին։

NG-ն հիշեցնում է NIDA շարժման մասին, որը երիտասարդական մի շարք այլ կամակերպությունների հետ միասին ֆեյսբուքյան հեղափոխության անհաջող փորձ կատարեց։ Սակայն ԱՄՆ-ն չի հաշտվում ստեղծված իրավիճակի հետ, գրում է հոդվածի հեղինակը։ Սա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը չհամաձայնեց միանալ Արևմուտքին ուկրաինական հարցում, և հիմա զարգացնում է հարաբերութոյւնները Մոսկվայի հետ։ Այսօր, ավելի հաճախ, Բաքվում կարելի է  տեսնել ռուսաստանցի նախարարներին, շրջանների ղեկավարներին, մեծ ընկերությունների նախագահներին։ Այս զարգացումները, թերևս, հակասում են Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերին։