ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոշուա Բեյքերն Ուկրաինան անվանել է ոչ թե ՆԱՏՕ-ի գործընկեր, այլ դաշինքի անդամ, հայտնում է Korrespondent-ը:
«Ոչ ոք հակամարտություն չի ցանկանում, սակայն Ուկրաինայում հակամարտություն է: Ուկրաինան ՆԱՏՕ-ի գործընկերն է, ոչ, անգամ գործընկեր չէ, հենց անդամ է: Մենք չենք ցանկանում, որ այդ հակամարտությունը տարածվի մինչև Մերձբալթիկա և Լեհաստան»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Նրա խոսքով` արևելաեվրոպական երկրներում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնումը Ուկրաինայի դեմ ՌԴ ագրեսիվ գործողությունների պատասխան քայլն է, սակայն դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև սկսվել է սպառազինությունների մրցավազք: