ԱՄՆ-ն սահմանափակում է Վենեսուելայի քաղաքացիների համար մուտքի այցագրի տրամադրումը. հաղորդում է Gazeta.ru-ն` հղում կատարելով El Nacional-ին:
Վենեսուելայում ամերիկյան դեսպանատան աղբյուրը պարբերականի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը: Նշվում է նաև, որ մեկ ժամվա ընթացքում վեց դիմորդից հինգը մերժում է ստացել:
Դեսպանատան կայքում դեռևս պահպանվում է փաստաթղթերի հանձման կարգի օրինակը: