տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն ռուսական քարոզչության դեմ կպայքարի Ազատություն ռադիոկայանի հիման վրա ստեղծված կազմակերպության միջոցով

ԱՄՆ-ն ռուսական քարոզչության դեմ կպայքարի Ազատություն ռադիոկայանի հիման վրա ստեղծված կազմակերպության միջոցով

93
0

RFElogo

Չեխիայում տեղակայված «Ազատություն ռադիոկայանի» կենտրոնական գրասենյակի հիմքի վրա կստեղծվի մեդիաբաժին, որի հիմնական նպատակը կլինի դիմակայել «ռուսական ապատեղեկատվությանը»։ Այս մասին գրում է ռուսական Izvestia-ն։

Այդ բաժինը գործունեություն կծավալի մասնավորապես Facebook, Twitter, Vkontakte, Odnoklassniki սոցցանցերում։ Ապատեղեկատվությանը դիմագրավելու համար ստեղծվելու են օրիգինալ ծրագրեր։ Երգիծանքը կլինի դրա դեմ պայքարելու հիմնական գործիքներից մեկը։

Այս նախագծի համար նախատեսվում է հատկացնել 15.6 մլն դոլար։

WhatsApp մեսենջերը նույնպես կգործարկվի այս նախագծում նոր օգտատերերի ներգրավելու համար։

Կնկարահանվի նաև «Տեսագրություն տեսագրության դեմ» ծրագիրը, որի նպատակն է բացահայտել ռուսական քարոզչության սնանկությունն ու կեղծիքը։