ԱՄՆ-ն սկսել է Իրաքյան Քրդստանում ստեղծել ռազմական բազա: Այն գտնվում է Հարիր ռազմական օդանավակայանում Էրբիլ քաղաքից 50կմ հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է Bus news գործակալությունը:
«Հարիր քաղաքի ղեկավարությունը տեղյակ է պահել առևտրականներին և ընկերությունների սեփականատերերին, որոնք իրենց բիզնեսն իրականացնում են Հարիրի հին ռազմական օդանավակայանի մոտ, փակեն իրենց գործերը և լքեն օդանավակայանի տարածքը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Աղբյուրը հաստատել է, որ ամերիկյան զինվորականները մտադիր են այնտեղ ռազմաբազա ստեղծել, քանի որ այն մոտ է «Իսլամական պետություն խմբավորման դիրքերին:
Հարիրի ռազմաբազան ստեղծվել է 1980-ականներին վերջին՝ 1980-88 թվականների իրանա-իրաքյան պատերազմի վերջում: