տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Վենեսուելայի դեմ

92
0

usa-vzla

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը ստորագրել է օրենք, որով պատժամիջոցներ է սահմանում Վենեսուելայի ներկայացուցիչների դեմ, որոնք մեղավոր են մարդու իրավունքների խախտման համար։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տան ներկայացուցիչը։

«Նախագահը ստորագրել է «2014 թվականին Վենեսուելայում մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության մասին օրենքը»։ Այն նախատեսում է պատժամիջոցների կիրառում նրանց դեմ, ովքեր մեղավոր են այդ երկրում մարդու իրավունքների խախտման համար», — ասվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթով՝ սառեցվում են ԱՄՆ-ում գտնվող բոլոր բանկային հաշիվները, որոնք պատկանում են պատժամիջոցների ցանկում հայտնված մարդկանց։ Բացի այդ, 250 հազարից մինչև մեկ միլիոն դոլարի տուգանք է սահմանվում պատժամիջոցների այս օրենքը խախտողների համար։