տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն կշարունակի աջակցել սիրիական ընդդիմությանը

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել սիրիական ընդդիմությանը

128
0

AMN kongres

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել սիրիական ընդդիմությանը. փոխանցում է RIA Novosti-ն:

«Շարունակելու ենք աջակցել նրանց: Չենք պատրաստվում համագործակցել Ռուսաստանի հետ միայն Ասադին չսիրողներին վերացնելուն… չենք ընդունում Ռուսաստանի այն դիրքորոշումը, որ բոլորը, ովքեր Ասասդի դեմ են` ահաբեկիչներ են: Կարծում ենք` սա պարտվողական դիրքորոշում է, և լավ բանի չի հասցնի», — ասել է Օբաման:

Օբաման ընգծել է նաև, որ Պուտինը տարբերություն չի դնում «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիական ընդդիմության միջև, ինչն իր համար անընդունելի է: