տուն Լուրեր ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում հնարավոր ահաբեկչության մասին

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում հնարավոր ահաբեկչության մասին

114
0

1042141290

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով Թուրքիա մեկնող ամերիկացիներին «այդ երկրում աճող ահաբեկչության վտանգի մասին»:

Ըստ թուրքական Haberler.com կայքի` ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցից մեկ օր առաջ հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելելուց:

Զգուշացման մեջ նշվում է, որ ահաբեկչական գործողությունների հավանականությունը մեծ է հատկապես զբոսաշրջային նշանակություն ունեցող ու մարդաշատ վայրերում, ռեստորաններում, գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում ու կրոնական նշանակության շինություններում: ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում նաև հնարավորին չափով խուսափել հասարակական տրանսպորտի միջոցներով երթևեկելուց:

Պետդեպը հիշեցրել է նաև, որ շարունակվում է ԱՄՆ-ի պետական ծառայողների վերաբերյալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններ և Ադանա մեկնելու սահմանափակումները: