տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն գումարտակ կտեղակայի Լեհաստանում

ԱՄՆ-ն գումարտակ կտեղակայի Լեհաստանում

110
0

amn voennieԱմերիկյան գումարտակը կտեղակայվի Լեհաստանի արեւելքում՝ Աժիշի կայազորում:Լեհաստանի ռադիոյիհաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է Օլշտինի հրամանատարական շտաբի ղեկավար, գնդապետ Անջեյ Շչոլեկը:

Նա հավելել է, որ ամերիկացի զինվորականները կարող են տեղակայվել Օժիշից 13 կմ հեռավորությամբ՝ Բեմովո-Պիսկե տեղանքում: «Չեմ կարող հաստատել այս տեղեկությունը, քանի որ առայժմ համապատասխան հանձնարարություն չկա, բայց նաեւ չեմ հերքի»,- ասել է գնդապետը:

Հաջորդ տարվա հունվարի սկզբին Օժիշ կժամանեն ԱՄՆ-ի 800 զինվորներ: