տուն Լուրեր ԱՄՆ-ն և Վիետնամը հին թշնամիներից վերածվել են նոր գործընկերների. Պետդեպ

ԱՄՆ-ն և Վիետնամը հին թշնամիներից վերածվել են նոր գործընկերների. Պետդեպ

86
0

635995916406769151-AP-Vietnam-Obama

Վիետնամական պատերազմի վետերաններ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, սենատոր Ջոն Մակքեյնը և նախկին սենատոր Բոբ Քերին հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Վիետնամ խոսում է այն մասին, որ հին թշնամիները դարձել են նոր գործընկերներ, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

Նրանց խոսքով` ԱՄՆ-ն երբեք չպետք է շփոթի պատերազմը զինվորների հետ, ամերիկյան առաջնորդները պետք է որևէ երկիր զորքեր ուղարկելիս միշտ ազնիվ լինեն իրենց նպատակներում:

Քաղաքական գործիչները նաև նշել են, որ իրենք Վիետնամական պատերազմի ժամանակ չէին էլ կարող պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ Վիետնամն ու ԱՄՆ-ն կհամագործակցեն առևտրի և անվտանգության ոլորտում: