ԱՄՆ-ն և Ռուսաստանը պարգևատրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի Անջեյ Կասպրշիկին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ իր աշխատանքի համար, այս մասին իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-5-ին Բազելում ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ- երկրների արտգործնախարարների խորհրդի նիստ: Անջեյ Կասպրշիկը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ է նշանակվել 1997թ.-ին: