Միացյալ Նահանգները մտադիր են А-10 ռազմական ինքնաթիռներ տեղակայել Էստոնիայում, հաղորդում է PostTimes-ը:
Նշվում է, որ դրանց մի մասը տեղակայվելու է Էմարի ռազմաբազայում, հայտարարել է Էստոնիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Յաակ Տարիենը: Չորեքշաբթի օրը Էմարիում վայրէջք է կատարել աշխարհում ամենախոշոր օդանավերից մեկը` C-5M Super Galaxy-ն:
Տրանսպորտային ինքնաթիռը զինտեխնիկա է տեղափոխել ռազմաբազա` Էստոնիայի օդային տարածքում զորավարժություններ սկսելու համար, որոնք մեկնարկում են սեպտեմբերի 22-ին և կավարտվեն նոյեմբերի 6-ին: